Հայերի Հայաստանը վերջնականապես ավիրելու և տարածաշրջանից հանելու #nիkոլ-ի ճանապարհը. Հովհաննես Ավետիսյան

Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հայերի Հայաստանը վերջնականապես ավիրելու և տարածաշրջանից հանելու #nիkոլ-ի ճանապարհը.

Քայլ 1. Եթե ինձ/ՔՊ չընտրեք՝ պատերազմ կլինի: Եթե հայերը հնազանդվում և ընտրում են, ապա

Քայլ 2. Եթե սահմանադրությունը չփոխենք՝ պատերազմ կլինի: Եթե հայերը հնազանդվում և ընտրում են #nիkոլ-ի և ալիևի նկարած սահմանադրությունը, ապա

Քայլ 3. Եթե Կաթողիկոսին չփոխենք ու իմ ուզած ձևով ՀԱԵ-ն չկառավարվի՝ պատերազմ կլինի: Եթե հայերը հնազանդվում և թողնում են իրենց եկեղեցին ստրկացնեն, ապա

Քայլ 4. Եթե միջանցք չտանք/հրաժարվենք (ԹՐԻՊ կոչված) դրանից, պատերազմ կլինի: Եթե հայերը հնազանդվում և միջանցք են տալիս, ապա

Քայլ 5. Եթե ալիևի ուզած տարածքները չտանք (սահմանազատման անվան տակ)՝ պատերազմ կլինի: Եթե հայերը հնազանդվում և տալիս են ինչ տարածք ալիևը կուզի, ապա

Քայլ 6. Եթե չթողենք ադրբեջանցիք գան ապրեն Հայաստանում՝ պատերազմ կլինի: Եթե հայերը հնազանդվում և ընդունում են ադրբեջանցիներին, ապա

Քայլ 7. Այստեղ ցանկացած քայլ այլևս հնարավոր է, քանզի հայերի մեծ մասը այս կետում արել է իր ամենամեծ քայլը՝ արտագաղթել է:

Եվ Հայաստան անունով պետությունը այլևս հայերինը չէ, Լիբանանի պես մի բան է, որտեղ բոլորին մեկ է, թե երկրի ղեկավար ով կամ ինչ ազգի կլինի, ինչ տարածքի վրա կլինի երկիրը, որ պաշտոնական լեզվով և/կամ կրոնով, միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի:

#հովհաննես_ավետիսյան #հայաստան #ընտրություններ #Սահմանադրություն #եկեղեցի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930