Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հունաստանում ձկնորսության վերահսկողական վարչության պաշտոնական կայքում հրապարակված սահմանափակումների և քարտեզների վերաբերյալ։

Թուրքական կողմը պնդում է, որ Հունաստանը ձկնորսության արգելման գոտիներ է սահմանել Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովի որոշակի տարածքներում, որտեղ իրավասություն չունի, և հրապարակել է միջազգային իրավունքին հակասող տարբեր քարտեզներ։

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ այդ քարտեզներն անընդունելի են, գոյություն չունեն և գծում են «երևակայական ծովային սահմաններ»։ Ըստ այդ հայտարարության՝ դրանք խախտում են Թուրքիայի ծովային իրավասությունը և անվավեր են։

Ermenihaber

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930