Բաժիններ՝

ԱՄՆ-ն դադարեցրել է Էստոնիային տրամադրվող զինամթերքի մատակարարումը՝ մինչև Իրանի հետ հակամարտության ավարտը

Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ն դադարեցրել է Էստոնիային տրամադրվող զինամթերքի մատակարարումները։ Ակնկալվում է, որ մատակարարումների դադարը կպահպանվի մինչև Մերձավոր Արևելքում իրավիճակի հանգուցալուծումը։ Այս մասին ERR-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ հեռախոսազրույցից հետո։

Պևկուրի փոխանցմամբ՝ դադարը վերաբերում է նախևառաջ տասնյակ միլիոնավոր եվրո արժողությամբ HIMARS և Javelin համակարգերի զինամթերքին։ Հակատանկային միջոցների պաշարները բավարար են։ Նախարարը նշել է, որ ուշացումը կտևի ոչ թե շաբաթներ, այլ ամիսներ, և եթե գործընթացը ձգձգվի, Էստոնիան ստիպված կլինի այլընտրանքներ փնտրել սպառազինությունների համաշխարհային շուկայում։

Մատակարարումների դադարեցումն այս պահին ուղղակիորեն չի ազդում երկրի անվտանգության վրա, քանի որ Տալլինն ունի այլընտրանքներ և դաշնակիցների հետ ձեռք բերված պայմանավորվածություններ։ Բյուջետային վերանայումներ չեն նախատեսվում։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ին Էստոնիայի հնարավոր աջակցությունը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի բացման հարցը։ Կոնկրետ որոշումներ դեռևս չկան. հարցը մշակվում է ռազմական մակարդակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930