Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ
Իրանական լրատվամիջոցները փոխանցում են՝ քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարությունը։
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտարարության մեջ մասնավորապես ներկայացված են Իրանի դեմ Իսրայելի ու ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր տեղի ունեղած իրադարձությունները, զարգացումները ընդհուպ այս պահին ընթացող բանակցությունները։
«Քանի որ Պարսից ծոցում ԱՄՆ ռազմական բազաների սարքավորումների մեծ մասը մատակարարվում է Հորմուզի նեղուցով նավարկության միջոցով, ինչը սպառնում է Իրանի ազգային անվտանգությանը և Պարսից ծոցի տարածաշրջանին, Իրանը վճռականորեն տրամադրված է վերահսկել և վերահսկել նեղուցով անցնող երթևեկությունը մինչև պատերազմի լիակատար ավարտը և երկարատև խաղաղության հաստատումը։
Այս վերահսկողությունը կիրականացվի անցնող նավերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու, Իրանի հայտարարած կանոններին համապատասխան (պատերազմական պայմաններին համապատասխան) տարանցիկ թույլտվություններ տրամադրելու, անվտանգության, ապահովության և շրջակա միջավայրի պաշտպանության ծառայությունների համար վճարներ գանձելու և Իրանի կողմից հայտարարված երթուղիներն օգտագործելու միջոցով։
Քանի դեռ թշնամին մտադիր է խաթարել նավերի երթևեկությունը կամ կիրառել մեթոդներ, ինչպիսիք են ծովային շրջափակումները, Իրանի Իսլամական Հանրապետությունը դա կհամարի հրադադարի խախտում և կկանխի Հորմուզի նեղուցի պայմանական, սահմանափակ բացումը։
Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարությունը, հիշեցնելով առաջնորդի առաջարկությունները, ընդգծում է, որ ռազմական նվաճումների լիակատար ամրապնդման և դիվանագիտության մեջ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է պահպանել Իրանի քաջարի ժողովրդի ներկայությունը փողոցներում, բոլոր ճակատներում լիակատար զգոնությունը և ազգային միասնության պաշտպանությունը պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքական/հասարակական ակտիվիստների կողմից»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ։
Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախահայ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-Իրան շփումները շատ լավ են ընթանում։
«Թեհրանը չի կարողանա շանտաժի ենթարկել Միացյալ Նահանգներին Հորմուզի նեղուցի վերաբերյալ որոշումներով»,-ասել է Թրամփը։



