«Ռեալ Մադրիդը» չի հեռացնի Արբելոային. TVE
«Ռեալ Մադրիդը» լիակատար վստահություն ունի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի նկատմամբ, չնայած թիմը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից քառորդ եզրափակիչ փուլից և Իսպանիայի առաջնությունում ակումբը հետ է մնում առաջատար «Բարսելոնայից» ինը միավորով։ Այս մասին հաղորդում է TVE-ն:
Ըստ աղբյուրի՝ «Արքայական ակումբում» «վճռականորեն» են տրամադրված պահպանել մարզչին ոչ միայն մինչև այս մրցաշրջանի ավարտը, այլև հաջորդի ընթացքում:
Արբելոան նշանակվել է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ 2026 թվականի հունվարի 13-ին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:



