Միացյալ Նահանգներն ավարտել է իր զինուժի դուրսբերումը Սիրիայից

Սիրիայի իշխանություններն ապրիլի 16-ին հայտարարել են երկրում ԱՄՆ ռազմական ներկայության ավարտը ողջունելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ ուժերի զբաղեցրած ռազմական օբյեկտները Դամասկոսին փոխանցելու գործընթացի ավարտը»,- նշված է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարությունում։

Ընդգծվում է նաև, որ Սիրիայում իր ռազմական առաքելությունն ավարտելու Վաշինգտոնի որոշումը պաշտոնական Դամասկոսը որակում է որպես նման ներկայություն պահանջող հանգամանքների փոփոխություն։ Սիրիայի ԱԳՆ-ը այդպիսի հանգամանքներից է համարում Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի անհրաժեշտությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930