Արդարադատության համակարգն այլանդակողը պնդում է, որ համակարգում խայտառակություն է տիրում, թեև շատ լավ գիտի, որ իր ձեռամբ խայտառակություն է տիրում բոլոր համակարգերում. Ասլանյան

Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Ալիևի կողմից իրեն պարտադրված սահմանադրական փոփոխությունները ներկայացնում է որպես վիրահատական միջամտություն՝ արդարադատության համակարգին, պայքար՝ ՀՀ բոլոր իրավապահ մարմիններում գործող մաֆիայի դեմ։ Ինչպե՞ս կարելի է հավատալ, վստահել արդեն 8 տարի երկիրը կառավարող և նման մտքեր արտահայտող մեկին, ով հանուն իր աթոռի՝ չի խորշում նույնիսկ 24-ժամյա ռեժիմով իր քաղաքական պատվերները կատարող ոստիկաններին, քննիչներին, դատախազներին, դատավորներին փնովելուց։

Արդարադատության համակարգն իր քաղաքական շահերով անձամբ այլանդակողը հասարակության անգիտակից անդամներին մոլորեցնելու համար դեռ պնդում է, որ այդ համակարգում խայտառակություն է տիրում, թեև շատ լավ գիտի, որ իր ձեռամբ խայտառակություն է տիրում պետության բոլոր համակարգերում՝ անվտանգություն, պաշտպանություն, տնտեսություն, գիտություն, կրթություն….»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930