ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին

ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը, հավանաբար, տեղի կունենա Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հաջորդ շաբաթվա վերջին։ Ըստ «ՏԱՍՍ»-ի՝ այս մասին հաղորդում է Geo TV-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ բանակցային խումբը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Կազմում կլինեն նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և գործարար Ջարեդ Քուշները։ Իրանական կողմը կներկայացնեն Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930