Օրվա ընթացքում ավելի քան 20 նավ է անցել Հորմուզի նեղուցով՝ չնայած շրջափակմանը․ WSJ

Վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան երկու տասնյակ առևտրային նավեր են հատել Հորմուզի նեղուցը։ Դրանց թվում եղել են լցանավեր, բեռնանավեր և կոնտեյներատարներ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Նավերից մի քանիսը նեղուցով անցնելիս անջատել են իրենց տրանսպոնդերները։

Սա տեղի է ունենում Իրանի նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած ծովային շրջափակման պայմաններում, որն ուժի մեջ է մտել ապրիլի 13-ից՝ Իսլամաբադում կայացած ամերիկա-իրանական բանակցությունների ձախողումից հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930