Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղիները

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան աս-Սաուդը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ՝ Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Նրանք քննարկել են վերջին զարգացումները և լարվածության նվազեցման ուղիները՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու համար», – ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Հեռախոսազրույցը երկու երկրների միջև առաջին պաշտոնական շփումն է այն բանից հետո, երբ Իրանը ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններին ի պատասխան հարձակումներ էր իրականացրել հարևան Պարսից ծոցի երկրների վրա։

Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև երկկողմ հարաբերություններում եղել են ինչպես լարվածության, այնպես էլ կարգավորման շրջաններ: 2016-2023 թթ. երկկողմ հարաբերությունները լարված էին։ 2023 թ. մարտին Չինաստանի միջնորդությամբ անցկացված քննարկումներից հետո Իրանը և Սաուդյան Արաբիան համաձայնել էին վերականգնել հարաբերությունները: Երկու կողմերն ընդգծել էին իրենց տարաձայնությունները մի կողմ դնելու և հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930