Բաժիններ՝

ՀԴԲ-ն նախազգուշացրել է «իրանական» սպառնալիքի մասին, սակայն Սպիտակ տունը փորձել է նվազեցնել հարձակման հավանականությունը

Անցյալ ամիս Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) նախազգուշացրել է ԱՄՆ նահանգային և տեղական իրավապահ մարմիններին՝ Իրանի կառավարության կողմից Միացյալ Նահանգների տարածքում թիրախների նկատմամբ բարձրացող սպառնալիքի մասին։ Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սպիտակ տունը փորձել է նվազագույնի հասցնել հարձակման հավանականությունը։ Այս մասին նշված է իրավապահ մարմինների հետախուզական զեկույցում, որին ծանոթացել է Reuters գործակալությունը։

Մարտի 20-ի զեկույցում ՀԴԲ-ն և դաշնային հետախուզական այլ գործակալությունները նախազգուշացրել են, որ Իրանի կառավարությունը «մշտական սպառնալիք է ներկայացնում» ԱՄՆ ռազմական ու պետական անձնակազմի և շենքերի, հրեական ու իսրայելական հաստատությունների, ինչպես նաև Միացյալ Նահանգներում գործող իրանցի այլախոհների համար։

Չնայած այս նախազգուշացումներին՝ ՀԴԲ-ն և Ազգային հակաահաբեկչական կենտրոնը ԱՄՆ-ի համար լուրջ սպառնալիքներ չեն հայտնաբերել, նշված է զեկույցում։

Ի պատասխան վերջին ամիսներին արված հետախուզական այլ գնահատականների՝ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն նվազագույնի է հասցրել ամերիկյան տարածքի վրա իրանական հարձակումների հավանականությունը։ Երբ մարտի 11-ին Սպիտակ տանը Թրամփին հարցրել են, թե արդյոք նա մտահոգված է, որ Իրանը կարող է հարձակում գործել ԱՄՆ տարածքի վրա, նա պատասխանել է, որ մտահոգված չէ։

«Անվտանգության վերաբերյալ հանրային իրազեկման զեկույց» խորագիրը կրող մարտի 20-ի փաստաթուղթը հրապարակվել է մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Reuters-ը և այլ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Սպիտակ տունը արգելափակել է նմանատիպ բովանդակությամբ հետախուզական զեկույցի հրապարակումը։

Այդ ժամանակ Սպիտակ տունը հայտարարել էր, թե հետևում է, որ ցանկացած տեղեկատվություն պատշաճ կերպով ստուգվի նախքան հանրայնացվելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930