Դատապարտում եմ հայ զինվորի, սպայի դերը, պատիվը, որակները նսեմացնելու, և հայրենիքի համար նահատակված զինվորականների հիշատակը պղծելու, վիրավորելու համար. Արտյոմ Սիմոնյան
Գնդապետ Արտյոմ Սիմոնյանը գրում է. «Ես պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանն եմ։ Շուրջ 25 տարի ծառայել եմ ՀՀ ԶՈՒ-մ։ Պահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից, վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից։ Ներողություններ բավարար չեն։
Դատապարտում եմ հայ զինվորի, սպայի դերը, պատիվը, որակները նսեմացնելու, և հայրենիքի համար նահատակված զինվորականների հիշատակը պղծելու, վիրավորելու համար։
Այսօր եթե կան իրական ավագ և բարձրագույն սպայական կազմ, առաջարկում եմ հանդես գան նմանատիպ հայտարարությամբ»։



