Եվ ի՞նչ արեց ՄԻՊ-ը։ Արհամարհեց 4000 քաղաքացու պահանջը։ Լռեց և անտեսեց. Աննա Հովհաննիսյան
Աննա Հովհաննիսյանը գրում է. «4000-ից ավել մարդ միացավ իմ նախաձեռնությանը՝ պահանջելով, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը արձագանքի և քայլեր ձեռնարկի Դավիթ Մինասյանի կալանքի հարցով։
Եվ ի՞նչ արեց ՄԻՊ-ը։ Արհամարհեց 4000 քաղաքացու պահանջը։ Լռեց և անտեսեց։
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՄԻՊ-ը ՀՀ-ում դարձել է ձևական, անգործունակ և կախված կառույց, որը չի ծառայում քաղաքացուն, այլ հարմարեցված է համակարգին։
Արձանագրենք սա և շարունակենք մեր արդար, ոչ քաղաքական պայքարը։
Ազատություն դպրոցական Դավիթ Մինասյանին։
#եսչեմլռելու #եսչեմվախենում #եսպայքարելուեմ»։



