ՆԱՏՕ-ից դուրս գալու Թրամփի սպառնալիքները լուրջ հետևանքներ կունենան Կիևի համար. Corriere della Sera
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու սպառնալիքները լուրջ հետևանքներ կունենան Կիևի համար: Այս մասին գրում է Corriere della Sera-ն։
«Սպիտակ տունը ավելի ու ավելի է դժկամություն ցուցաբերում Ուկրաինային աջակցելու հարցում»,- նշվում է հոդվածում։
Նախօրեին Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Թրամփը սպառնացել է ամբողջությամբ դադարեցնել ամերիկյան զենքի մատակարարումը Ուկրաինային, եթե Եվրոպան չմիանա ռազմական կոալիցիային՝ Հորմուզի նեղուցի շրջափակումը վերացնելու համար։



