Բաժիններ՝

Ախթալայի ավտոտնակներից մեկում մեքենա է այրվել․ կա վիրավոր

Մարտի 29-ին՝ ժամը 23։38-ին, Lոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա բնակավայրի Օրջոնիկիձեի փողոցի շենքերից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում մեքենա է այրվում․ կա տուժած։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է մարտի 30-ին, ժամը 00։05-ին, մարվել՝ 00։45-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և ավտոտնակում առկա ավտոպահեստամասեր․ տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031