Գարնանային ալերգիա ունեցող մարդկանց բժիշկը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել մի քանի սննդամթերք
Բժիշկ Իզաբել Վինյան գարնանային ալերգիա ունեցող մարդկանց խորհուրդ է տվել իրենց սննդակարգում ներառել մի քանի սննդամթերք՝ ախտանիշները մեղմելու համար: Նա իր առաջարկություններով կիսվել է ABC-ի հետ զրույցում:
Ինչպես բացատրել է Վինյան, ալերգիաունեցող մարդիկ պետք է հարստացնեն իրենց սննդակարգը քվերցետին պարունակող սննդամթերքներով, որը կանխում է պարարտ բջիջների գերակտիվացումը, որոնք կարևոր դեր են խաղում ալերգիկ ռեակցիաներում: Սա ավելի տանելի է դարձնում քթի հոսքը, արցունքոտ աչքերը, քթի խցանումը և այլ ախտանիշներ, վստահեցնում է բժիշկը:
Մասնագետը նշում է, որ քվերցետին պարունակվում է կարմիր սոխի, հնդկացորենի, խնձորի, կանաչ թեյի, կարմիր խաղողի, բրոկոլիի և կարմիր հատապտուղների մեջ:
Միևնույն ժամանակ, նա խորհուրդ է տալիս խուսափել երշիկեղենից, ալկոհոլից, պահածոյացված ձկից, լոլիկից, սպանախից, ավոկադոյից և սմբուկից, քանի որ այս սննդամթերքները կարող են վատթարացնել ախտանիշները:



