Վենսը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի հետ բանակցություններ սկսելու ջանքերը

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի հետ բանակցություններ սկսելու ջանքերը, ինչպես նաև հակամարտությունը դադարեցնելու հնարավոր համաձայնագրի տարրերը.  այդ մասին հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։

«Վենսը երկուշաբթի առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ և քննարկել Իրանի հետ բանակցություններ սկսելու ջանքերը»,-գրել է Ռավիդը X սոցիալական ցանցում։

Անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ Վենսը և Նեթանյահուն քննարկել են նաև Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու հնարավոր համաձայնագրի բաղադրիչները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031