Իրանում Հայաստանի դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով.  Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Դեսպանության թեժ գծի զանգերը որոշակիորեն նվազել են. դրանք հիմնականում վերաբերում են ԻԻՀ-ՀՀ սահմանի անցանելիությանը և Իրանում գտնվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հարցմանը», – գրել է Բադալյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացիներին դեսպանության կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031