ԱՄՆ-ն ցանկանում է հրադադարի հասնել Իրանի հետ և դա որակել որպես հաջողություն. փորձագետ

Վաշինգտոնը կարող է փորձել Իրանի հետ հրադադարի շուրջ բանակցություններ վարել ոչ պաշտոնական ուղիներով, կարծում է ռուս քաղաքական վերլուծաբան, միջազգային հարաբերությունների մասնագետ և Բարձրագույն տնտեսագիտական համալսարանի (НИУ ВШЭ) Համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի կենտրոնի փոխտնօրեն Նիկոլայ Նովիկը։

«Սպիտակ տունը, հնարավոր է, փորձում է ոչ պաշտոնական հաղորդակցության ուղիներ հաստատել իրանական կողմի հետ՝ հրադադարի համաձայնագրի հասնելու համար, որը կարող է մեկնաբանվել որպես հաջողություն»,- նման կարծիքն է հայտնել Նովիկը Lenta.ru-ի հետ զրույցում։

Տեսանյութեր

Լրահոս