Իսպանիան չի վախենում ԱՄՆ-ի կողմից առևտրային կապերը խզելու սպառնալիքներից. փոխվարչապետ
Իսպանիայի փոխվարչապետ և ձախակողմյան «Սումար» քաղաքական դաշինքի հիմնադիր Յոլանդա Դիասը հայտարարել է, որ իր երկիրը չի վախենում դիմակայել Միացյալ Նահանգներին: Այս մասին նա հայտարարել է Politico-ի հետ զրույցի ընթացքում:
«Դիասը հայտարարել է, որ իր երկիրը չի վախենում դիմակայել ԱՄՆ նախագահին (Դոնալդ Թրամփին – խմբ.) և չի վախենում Մադրիդի հետ առևտրային կապերը խզելու նրա սպառնալիքից»,- գրում է թերթը։
Վերջին շաբաթներին Մադրիդի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները հայտնվել են ուշադրության կենտրոնում Իրանի դեմ ռազմական գործողությունների շուրջ տարաձայնությունների ֆոնին: Իսպանիայի իշխանությունները հանդես են եկել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների դեմ՝ նշելով, որ դրանք հակասում են միջազգային իրավունքին:



