Բաժիններ՝

Լաց էի լինում, երբ խփեցի առաջին գոլս ազգային թիմում․ Սպերցյան

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ազգային թիմում հանդես գալու իր հույզերի, պատասխանատվության և հավաքականի ապագա հաջողությունների նկատմամբ ունեցած հավատի մասին։

Անդրադառնալով ազգային հավաքականի մարզաշապիկը կրելու կարևորությանն ու իր առաջին քայլերին՝ ֆուտբոլիստը նշել է.

«Հավաքականում խաղալը մեծ պատիվ է։ Ես լաց էի լինում, երբ խփեցի առաջին գոլս ազգային թիմում»։

Խոսելով հավաքականի նպատակների և իր անձնական նվիրվածության մասին՝ Սպերցյանը հավելել է, որ լավատեսորեն է տրամադրված.

«Մեր հաջողության համար կանեմ ինձնից կախված ամեն ինչ։ Կարծում եմ՝ վաղ թե ուշ մեզ մոտ ամեն ինչ կստացվի, վստահություն կա»։

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2021 թվականի մարտի 31-ին՝ ԱԱ-2022-ի որակավորման փուլի Ռումինիայի դեմ տնային խաղում (3-2)։ Այդ հանդիպման ընդմիջմանը փոխարինման դուրս գալով՝ նա արդեն 56-րդ րոպեին հեղինակեց իր անդրանիկ գոլը՝ օգնելով թիմին հասնել կամային հաղթանակի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս