Իրաքյան Քուրդիստանում՝ Էրբիլի օդանավակայանի մերձակայքում, անօդաչուի հարվածից սպա է զոհվել
Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Նեչիրվան Բարզանին կիրակի ցավակցություն է հայտնել անցյալ գիշեր Էրբիլի միջազգային օդանավակայանի մերձակայքում անօդաչուի հարվածի հետևանքով սպանված սպայի մահվան կապակցությամբ:
Ըստ Բարզանի, սպան սպանվել է երկրի անվտանգության ապահովման իր պարտականությունները կատարելիս՝ տարածաշրջանի դեմ ուղղված «դավադիր ու անարդար ահաբեկչական հարձակման» հետևանքով։ Նա նաև շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին։
Անվտանգության ծառայության աղբյուրը Shafaq News-ին հաստատել է, որ սպան զոհվել է շաբաթ երեկոյան Էրբիլի միջազգային օդանավակայանի հարակից տարածքին անօդաչուի հարվածից հետո։
Վերջին շրջանում Քուրդիստանում նկատվում է ռազմական լարվածության աճ. Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև շարունակվող առճակատման ֆոնին ռազմավարական օբյեկտները, այդ թվում՝ «Հարիր» ավիաբազան և Էրբիլի միջազգային օդանավակայանը, պարբերաբար ենթարկվում են հրթիռակոծությունների և անօդաչուների հարվածների։



