Բաժիններ՝

Իսրայելական պարբերականը պնդել է, թե ԱՄԷ-ն առաջին անգամ հարվածել է Իրանին

Իսրայելական Ynet պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հավաստիացնում է, որ Մերձավոր Արևելքում էսկալացիայից հետո առաջին անգամ Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանում թիրախի է հարված հասցրել։

«Արաբական Միացյալ Էմիրություններն առաջին անգամ հարվածել է Իրանին»,- ասել է իսրայելական պարբերականի աղբյուրը։

ԱՄԷ-ից ու Իրանից,սակայն, որևէ պաշտոնական հաստատում չի եղել ԱՄԷ-ի կողմից Իրանին հարված հասցնելու վերաբերյալ։

Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցրած հարվածներից ժամեր անց Իրանը պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին, ինչպես նաև Պարսից ծոցի երկրներում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաներին։ Իրանը պարբերաբար հարվածներ է հասցնում Պարսիկց ծոցի երկրներում, այդ թվում ԱՄԷ-ում ԱՄՆ ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով տուժում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս