ԻՐԱՆ-ԱՄՆ-ԻՍՐԱՅԵԼ. ՊԱՏԵՐԱԶՄ ՕՐ 9-ՐԴ (թարմացվող)

Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է մնալ ծայրահեղ բարձր․ արդեն իններորդ օրն է, ինչ շարունակվում է ռազմական դիմակայությունը Իրանի, Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև։ Հրթիռային հարվածները, անօդաչու թռչող սարքերի կիրառումը և ռազմական գործողությունների ընդլայնման վտանգը տարածաշրջանը կանգնեցրել են լայնածավալ պատերազմի շեմին։ Վերջին օրերին կողմերը ոչ միայն փոխադարձ հարվածներ են հասցնում ռազմական օբյեկտներին, այլև ակտիվացնում են պաշտպանական համակարգերը, իսկ միջազգային հանրությունը փորձում է կանխել հակամարտության հետագա սրումը։

Մինչդեռ դիվանագիտական ճակատում իրավիճակը նույնքան լարված է․ տարբեր երկրներ կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղան, սակայն իրականում բախումները շարունակվում են։ Տարածաշրջանի մի շարք պետություններ նույնպես բերվել են բարձր պատրաստականության, քանի որ հակամարտության ընդլայնումը կարող է ներգրավել նոր ուժեր։

***

Ամերիկացի մի քանի զինվորականներ գերի են ընկել։ Այս մասին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ, իր կարծիքով, Իրանի հարավում աղջիկների տարրական դպրոցի գրոհի պատասխանատվությունը կարող է կրել ինքը՝ Թեհրանը։ Այս մասին նա ասել է ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ելնելով այն բանից, ինչ ես տեսել եմ, կարծում եմ, որ դա արել է Իրանը»,- նշել է Թրամփը։

***

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ։

***
Իրանի ԻՀՊԿ-ն հարված է հասցրել Հայֆայի նավթավերամշակման գործարանին։

***

Երկնաքերում, որտեղ տեղակայված է Քուվեյթի սոցապահովության վարչության գրասենյակը, հրդեհ է բռնկվել՝ հրթիռի հարվածի արդյունքում։

Քուվեյթի ՊՆ-ն հայտնել է երեք բալիստիկ հրթիռների ոչնչացման մասին:

***

Թեհրանի փողոցներն այրվում են, քանի որ վառելիքը թափվել է կոյուղու և ջրանցքների մեջ՝ վառելիքի պահեստների վրա ավիահարվածներից հետո։

***

Ավելի ուշ կարող ենք մարդիկ ուղարկել, որ Իրանի հարստացրած ուրանի տեղանքը վերցնեն հսկողության տակ։ Դա հրաշալի կլինի, բայց այժմ դրա ժամանակը չէ։

Չգիտեմ, հիմա չեմ կարող ասել, բայց այս ամենի ավարտից հետո Իրանի քարտեզը գուցե նույնը չլինի։

Դոնալդ Թրամփ

***

Թեհրանը ստիպված կլինի պատասխանել ցանկացած պետության տարածքից իրականացվող հարձակումներին, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

***
Դուբայում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հայտնել են ականատեսները։
Պայթյունը լսվել է քաղաքի մի քանի շրջաններում, այդ թվում՝ ռուս զբոսաշրջիկների շրջանում հայտնի Դուբայ Մարինա թաղամասում։

***

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդու՝ Մոջթաբայի մասին հաղորդվում է, որ նա վիրավորվել է հարվածներից մեկի ժամանակ, հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։

***

Իրանը «Kheibar Shekan» բալիստիկ հրթիռներով հարվածել է իսրայելական Հայֆային, վնասվել է նավթավերամշակման գործարան, հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ արձանագրել է Իրանի կողմից իրականացված հրթիռային հարձակում։

***

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի դեմ հակամարտության մեջ ներգրավել քրդական խմբավորումներին, հայտարարել է Թրամփը։

Այսպիսով նա հերքել է Washington Post-ի հրապարակումը, ըստ որի ԱՄՆ-ը քրդերին դիտարկում է որպես հնարավոր դաշնակիցներ։

***

Թրամփը նաև հայտարարել է, որ չունի տվյալներ այն մասին, թե Ռուսաստանը իբր հետախուզական տվյալներ է տրամադրում Իրանին։

***

Իրանը իր տարածքի ոչ մի թիզը չի հանձնի, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Ավելի վաղ Թրամփը ասել էր, որ հակամարտությունից հետո Իրանի քարտեզը կարող է փոխվել։

***

Օսլոյում ԱՄՆ դեսպանատունը փոքր վնասներ է ստացել պայթյունի հետևանքով, հայտնել է ոստիկանությունը։

***

Հարավային Կովկասի տարածաշրջանը կանգնած է լայնածավալ հումանիտար աղետի առաջ։ Անկախ աղբյուրների տվյալներով՝ մեծ է հավանականությունը, որ փախստականների ահռելի հոսք կլինի դեպի Հայաստան, Վրաստան և ադրբեջան, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանի ամենախոշոր հումանիտար ճգնաժամին։

***

Հայաստանի համար հնարավոր բացասական հետևանքները կանխելու նպատակով ՝ հայկական իշխանությունների ներկայացուցիչները շարունակում են տեսախցիկների առջև ուտելլ տարբեր սննդամթերքի տեսակներ, պարբերաբար վիճել Հայաստանի քաղաքացիների հետ այն մասին, թե իբր մարդիկ չեն գնահատում կառավարության աշխատանքը, և պարել քարոզչական ավտոբուսի միջնստարանային անցատարածքում»:

Տեսանյութեր

Լրահոս