Բաժիններ՝

«Ռեալ Մադրիդը» մտադիր է 100 միլիոն եվրո հատկացնել Ռոդրիին և Շլոտերբեքին գնելու համար

«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է 100 միլիոն եվրո ծախսել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի և Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեքի ձեռքբերման վրա: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով լրագրող Ալբերտո Պերեյրոյին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 100 միլիոն եվրոն կարող է բավարար չլինել այս խաղացողների հետ պայմանագիր կնքելու համար։ Ընդգծվում է՝ «Սերուցքայինները» կփորձեն ձեռք բերել այլ խաղացողների, թե ոչ, կախված է հաջորդ ամռանը նրանց վաճառքներից։

Transfermarkt կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Ռոդրիի շուկայական արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։ Պորտալը նաև Շլոտերբեքի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս