Բաժիններ՝

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամն այսուհետ հանդես կգա Շվեյցարիայի լիգայում

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի բասկետբոլիստ Յուրա Մելիքյանը պայմանագիր է ստորագրել «Սթարվինգս Բազել» ակումբի հետ, որը հանդես է գալիս Շվեյցարիայի բարձրագույն առաջնությունում (Swiss Basketball League):

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: «Սթարվինգս Բազել»-ը բազմիցս մասնակցել է Շվեյցարիայի առաջնության փլեյ-օֆֆ փուլերին, իսկ 2010 թվականին նվաճել է Շվեյցարիայի գավաթը։

Մինչ այս տեղափոխությունը Յուրա Մելիքյանը հանդես էր գալիս «Լատվիաս Ունիվերսիտատե» (LU) թիմում, որը մասնակցում է Լատվիա-Էստոնիա միասնական բասկետբոլային լիգային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031