Ռուսաստանը չգիտի, թե ինչ երաշխիքների շուրջ են համաձայնության եկել ԱՄՆ-ն և Ուկրաինան. ՌԴ արտգործնախարար

Ռուսաստանը տեղեկություններ չունի այն մասին, թե ինչ անվտանգության երաշխիքների շուրջ կարող են համաձայնության գալ ԱՄՆ-ն և Ուկրաինան, լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ТАСС-ի փոխանցմամբ։

«Մենք չգիտենք, թե ինչ երաշխիքների շուրջ են նրանք համաձայնության եկել, բայց, ըստ երևույթին, դրանք վերաբերում էին նույն ուկրաինական ռեժիմի երաշխիքներին, որը վարում է ռուսաֆոբ, նեոնացիստական ​​քաղաքականություն», – նշել է նախարարը։

«Եվ եթե նպատակը նախկին Ուկրաինայի տարածքի որևէ մասում ռեժիմը պահպանելն է և այս ռեժիմը շարունակաբար դարձնել Ռուսաստանի Դաշնության դեմ սպառնալիքներ ստեղծելու ցատկահարթակ, ապա դուք ինքներդ հավանաբար կհասկանաք, որ նման անվտանգության երաշխիքները դժվար թե կարողանան ապահովել հուսալի միջոցներ», – հավելել է ՌԴ արտգործնախարարը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել։ Նա հավելել էր, որ Ռուսաստանի համաձայնությունն Ուկրաինայի համար Արևմուտքի կողմից հնարավոր անվտանգության երաշխիքների վերաբերյալ դեռևս չի ստացվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031