Ես կտրուկ քայլերի կգնայի, թեև հարգում եմ Վեհափառ Հայրապետի մոտեցումը. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ պայքարելու համար մոբիլիզացիոն ռեսուրս չունի, ինչի մասին վկայում է վերջին պատարագների ժամանակ արձանագրված պատկերը:

«Չի կարողանում հետ քաշվել, բայց ուժն էլ չի հերիքում առաջ գնալ»,- շեշտեց նա՝ հավելելով, որ Եկեղեցին պիտի հասկանա՝ դեռ ճնշումներ լինելու են, ուստի Եկեղեցին պիտի իր ներքին ամրությունն ուժեղացնի:

«Ես մի քիչ ավելի  կտրուկ քայլերի կգնայի կոնկրետ եպիսկոպոսների, քահանաների նկատմամբ, որոնք իրենց օրիենտիրն ուղղակի կորցրել են, թեկուզ հարգում եմ Վեհափառ Հայրապետի որդեգրած մոտեցումը: Հիմա ինքն այդ ոճն է ընտրել, ես կնախընտրեի այլ ոճով շարժվել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031