Աշխարհը Թուրքիային բնութագրում է որպես կամուրջ արևելքի ու արևմուքի միջև

Տարբեր երկրներին միջազգային հանրության կողմից տրված բնութագրական անվանումների շարքում Թուրքիան առանձնանում է որպես կամուրջ արևելքի և արևմուտքի միջև։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թեմային անդրադարձել է թուրքական մամուլը։ Նշվում է, որ այս ձևակերպումը լայնորեն օգտագործվում է քաղաքական, տնտեսական և մշակութային վերլուծություններում՝ ընդգծելով Թուրքիայի աշխարհագրական դիրքը և քաղաքակրթական երկակի պատկանելությունը։

Այդ համատեքստում Թուրքիան բնութագրվում է որպես երկիր, որը միավորում է Արևելքի և Արևմուտքի քաղաքական, տնտեսական և մշակութային տարածքները՝ հանդես գալով որպես կապող հանգույց այդ տարածաշրջանների միջև։

Բազմաթիվ այլ երկրներ հայտնի են այլ բնութագրումներով, ինչպես օրինակ՝ Գերմանիան հիշատակվում է որպես «բպոետների և փիլիսոփաների երկիր», Ֆրանսիան՝ «Սիրո երկիր», Չինաստանը՝ «Կարմիր վիշապի երկիր», Ուկրաինան՝ «Եվրոպայի հացի զամբյուղ», Ռուսաստանը՝ «Ցարերի երկիր», իսկ ԱՄՆ-ն՝ «Ազատության երկիր»։

Տեսանյութեր

Լրահոս