Թրամփը խոսքից անցել է գործի. փետրվարի 1-ից մի քանի երկրներ կենթարկվեն 10% մաքսատուրքի
Փետրվարի 1-ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԹ-ն, Նիդերլանդները և Ֆինլանդիան կենթարկվեն 10% մաքսատուրքի՝ ԱՄՆ ուղարկվող բոլոր ապրանքների համար. հայտարարել է Թրամփը։
Նա հայտարարել է, որ հունիսի 1-ին մաքսատուրքը կբարձրանա մինչև 25%: Այն կհամարվի պարտադիր և ուժի մեջ կմնա մինչև Գրենլանդիայի գնման հարցով համաձայնությունը։
Հիշեցնենք՝ նախօրեին տեղեկացրել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է տուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք համաձայն չեն Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի պահանջների հետ։
