Բոլորը ծիծաղեցին, երբ քննիչն ու դատախազն ասացին՝ տնային կալանքի դեպքում Սամվել Կարապետյանը կլքի Հայաստանը. պաշտպան

Մի քիչ ծիծաղելի է հնչում, բայց դատական նիստերից մեկի ժամանակ քննիչն ու դատախազը անհանգստություն են հայտնել՝ եթե Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք կիրառվի, նա կկարողանա լքել Հայաստանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեր ձևով» ժողովրդական շարժման ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

«Այսինքն՝ տնային կալանքից դուրս կգա ու կլքի Հայաստանը ու դա ասում էին ամենայն պատասխանատվությամբ»,- նշեց նա։

Վարդևանյանն ասաց, թե այդ ընթացքում Սամվել Կարապետյանը սկսել է ծիծաղել, ինչից հետո սկսել է ծիծաղել նաև դատավորը։

«Ծիծաղեց, բայց, միևնույն է, կալանքը երկարաձգեց»,- նշեց փաստաբանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031