Բաժիններ՝

Ընկերուհուն կողոպտելու կասկածանքով Վրաստանում ձերբակալել են երկու կնոջ

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է երկու կնոջ, որոնք մեղադրվում են իրենց ընկերուհուն կողոպտելու համար։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Մեղադրյալներն են՝ 35-ամյա Ա.Մ.-ն և 25-ամյա Գ.Կ.-ն։ Հետաքննությունը պարզել է, որ նրանք անօրինական կերպով խլել են Գ.Մ.-ի գումարը` այցելելով նրա տուն՝ Քարելիի մունիցիպալիտետի Դվանի գյուղում։

Երբ զոհից պահանջել են գումարը, կանանց միջև քաշքշուկ է սկսվել։ Գ.Մ.-ն փորձել է զանգահարել ոստիկանություն, սակայն մեղադրյալներից մեկը վերցրել է նրա բջջային հեռախոսը և փախել դեպքի վայրից։

Հանցագործներն անմիջապես ձերբակալվել են։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով՝ կողոպուտ, որը կատարել են մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ։ Այս հանցագործությունը նախատեսում է մինչև ութ տարի ազատազրկում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս