Ստամբուլում սպասվող փոթրկի պատճառով 124 չվերթ չեղարկվել է
Ստամբուլում հունվարի 12-ին սպասվող առատ ձյան և փոթորկի պատճառով գումարվել է «Oդերևութաբանության արտակարգ իրավիճակների կոմիտեի» (MADKOM) նիստ։ Կոմիտեն որոշում է կայացրել նվազեցնել թռիչքների թիվը՝ օդային երթևեկության խափանումներից խուսափելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Որոշումից հետո ավիաընկերությունները հաջորդաբար հայտարարել են չվերթների չեղարկման մասին։ Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Ստամբուլի և Սաբիհա Գյոքչենի օդանավակայաններից մեկնող և ժամանող ընդհանուր առմամբ 124 չվերթ չեղարկվել է։
Ըստ այդմ՝ «Turkish Airlines» (THY) հայտարարել է Ստամբուլի օդանավակայանից 54 չվերթի, «Pegasus Airlines»-ը՝ 46 չվերթի, իսկ «AJet-ը՝ Սաբիհա Գյոքչեն օդանավակայանից 24 չվերթի չեղարկման մասին:
Պաշտոնյաները կոչ են անում ուղևորներին օդանավակայան մեկնելուց առաջ ստուգել թռիչքների վերաբերյալ տեղեկատվությունը ավիաընկերությունների պաշտոնական կայքերում և բջջային հավելվածներում։



