ԱՄՆ բանակի հրամանատարությունը հաստատել է ռուսական նավթատար նավի առգրավումը, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է՝ ԱՄՆ չպետք է խոչընդոտի ռուսների արագ վերադարձը հայրենիք

ԱՄՆ բանակի Եվրոպական հրամանատարությունը հաստատել է ռուսական «Маринера» նավթատար նավի առգրավումը Ատլանտյան օվկիանոսում։

Դրանում ներգրավված են եղել մի շարք ամերիկյան Pilatus U-28A Draco հատուկ նշանակության ինքնաթիռներ։ Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ-ն փորձում է առգրավել Իսլանդիայի և Ֆարերյան կղզիների միջև գտնվող ռուսական դրոշի ներքո նավարկող նավթատար նավը։ Նախկինում տանկերը կոչվում էր Bella 1, սակայն հետագայում փոխել է իր դրոշը և դարձել ռուսական նավ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հետևում է իրավիճակին և այն անվանել է աննորմալ։

Միացյալ Նահանգները չպետք է խոչընդոտի ռուսների արագ վերադարձը հայրենիք.  հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ առևանգված «Մարիներա» տանկերի անձնակազմի մասին։

«Մոսկվան նաև պահանջում է, որ Միացյալ Նահանգները ապահովի Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը»,-ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս