Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը կղեկավարի Օլեգ Իվաշչենկոն

Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը կղեկավարի Օլեգ ԻվաշչենկոնՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Օլեգ Իվաշչենկոյին, որը մինչ այս ղեկավարում էր Ուկրաինայի արտաքին հետախուզության գլխավոր վարչությունը, նշանակել է երկրի հետախության գլխավոր վարչության ղեկավար։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Unian-ը։

«Այսօրվանից Օլեգ Իվաշչենկոն մեր երկրի ծառայությունը կշարունակի և կիրականացնի ռուսական ռազմական ներուժի սահմանափակման առաջադրանքները՝ որպես Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար»,- «Տելեգրամ»-ի իր էջում գրել է Զելենսկին։

Ավելի վաղ Զելենսկին Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովին նշանակել էր նախագահի գրասենյակի ղեկավարի պաշտոնում։Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարական էր տվել նոյեմբերի 28-ին։

Երմակը հրաժարական էր տվել ուկրաինական ատոմակայանների օպերատորի՝ «Էներգոատոմի» շուրջ կոռուպցիոն սկանդալի ֆոնին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031