Էրդողանը Թուրքիայի նկատմամբ որոշ արտաքին սպառնալիքներ է նկատել

«Մենք ուշադիր հետևում ենք մեր երկրի և թուրք-կիպրացիների շահերի նկատմամբ հաճախացած սադրանքներին ու սպառնալիքներին Արևելյան Միջերկրականում», հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ նրա, Թուրքիան աջակցություն կհայտնի Սիրիայի նոր իշխանություններին։

«Մեզ չեն ստիպի լռել, քանի դեռ 71 հազար պաղեստինցիների մահվան համար պատասխանատուները պատասխանատվության չեն ենթարկվել։ Մենք երբեք թույլ չենք տա մոռանալ այդ ցեղասպանությունը», — հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս