Հայաստանն ընդգրկվել է աշխարհի՝ ճամփորդության համար ամենաապահով երկրների ցանկում
Հայաստանն ընդգրկվել է աշխարհի՝ ճամփորդության համար ամենաապահով երկրների ցանկում. Ըստ World Travel Index-ի՝ Հայաստանը 193 երկրի շարքում 13-րդ տեղում է ՝ 90,27 ինդեքսով։
Վարկանիշը ցույց է տալիս, թե որ երկրներն են առաջարկում ճանապարհորդության անվտանգության լավագույն պայմանները։ Որքան բարձր է գնահատականը և միավորը, այնքան ավելի անվտանգ է տվյալ երկրում ճամփորդելը։
