Կես տարում ԱՄՆ-ն կարող է Թուրքիային վաճառել F-35 կործանիչներ. Անկարպանայում ԱՄՆ դես

Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարրաքը հայտարարել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առաջիկա 4-6 ամսվա ընթացքում F-35 կործանիչների հնարավոր գործարքի մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բարրաքի խոսքով՝ դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում կարող է լուծվել այն ճգնաժամը, որն առաջացել էր Թուրքիայի կողմից ռուսական «S-400» հակաօդային համակարգերի գնումից հետո:

Բացի այդ Բարրաքը կարճ այո պատասխանն է տվել, երբ իրեն հարցրել են, թե արդյո՞ք Թուրքիան մոտ է ռուսական համակարգերից ազատվելուն: Նա նաև հավելել է, որ ներկայումս համակարգերի չկիրառումը լուծում է գործունակության խնդիրը, սակայն Վաշինգտոնի մոտ անհանսգստություն է առաջացնում այն, որ այդ հրթիռները դեռևս գտնվում են Թուրքիայի ձեռքում:

Բացի այդ Միացյալ Արաբական Էմիրություններում անցակցված համաժողովի շրջանակներում ամերիկացի դիվանագետը Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային համակարգերի գնումը որակել է F-35-ի վաճառաքի համար ամենամեծ խոչընդոտը:

Տեսանյութեր

Լրահոս