Բաժիններ՝

Շտայնմայերը հանդես է եկել Գերմանիայի և Բրիտանիայի հարաբերություններին նոր շունչ հաղորդելու օգտին

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես է եկել Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման համար նոր հիմք ստեղծելու օգտին։«Մենք ցանկանում ենք մեր գործընկերությունը դնել նոր հիմքի վրա։ Մենք ցանկանում ենք, այսպես ասած, ամրապնդել մեր հարաբերությունների ենթակառուցվածքները», -ասել է Շտայնմայերը՝ ելույթ ունենալով Վինձորի ամրոցում կայացած հանդիսավոր ընդունելության ժամանակ։ 

«Brexit-ը դարձավ կարևորագույն շրջադարձային հանգամանք։ Սակայն մենք այդ որոշմանը թույլ չտվեցինք խախտել մեր բարեկամությունը», – հայտարարել է նա։ Գերմանիան և Մեծ Բրիտանիան, նրա խոսքով,  համատեղ աշխատում են անվտանգության և համագործակցության, էներգետիկ քաղաքականության և կլիմայի պաշտպանության, ինչպես նաև Ուկրաինայի աջակցության հարցերով։

Գերմանիայի նախագահը և նրա կինը՝ Էլկե Բյուդենբենդերը, Չարլզ III թագավորի հրավերով եռօրյա պետական ​​այցով գտնվում են Մեծ Բրիտանիայում։

2023 թվականին բրիտանական միապետը թագադրվելուց հետո իր առաջին պետական ​​այցը կատարել է ենց Գերմանիա։ Մինչ այդ,  Ուելսի արքայազնի կարգավիճակով նա ավելի քան 40 անգամ այցելել էր Գերմանիա։

Շտայնմայերը վերջին անգամ Մեծ Բրիտանիա է այցելել 2023 թվականին՝ Չարլզ III-ի թագադրման արարողությանը։ Բուքինգհեմյան պալատի տվյալներով՝ նա դարձել է 27 տարվա ընթացքում Գերմանիայի առաջին նախագահը, որը պետական ​​այց է կատարել Միացյալ Թագավորություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս