Նիկոլիստներ, այսքանից հետո ի՞նչ եք տեսախցիկների դեմը անկապ խոսում. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքան իր էջում գրում է. «Սերժ Սարգսյանի նամակի արդյունքում բանակցային փաթեթը բարելավվել է ու Ալիեւը ստիպված ասում էր, որ «փակ դռների հետեւում պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։

Նիկոլիստներ, էդ որ ասում եք ՝ եթե Սերժի բանակցածը լավն էր, ինչո՞ւ էր Սերժը Պուտինին նամակ գրում։

Նախ ՝ նույնիսկ Սերժ Սարգսյանի կողմից քննադատվող տարբերակը Նիկոլի Արցախը հանձնելու ու հազարավոր զոհեր տալու հետ համեմատ՝ դրախտ էր։

Երկրորդ՝ Սերժ Սարգսյանի նամակի արդյունքում բանակցային փաթեթը բարելավվեց, որի արդյունքում 2016-ի հոկտեմբերի 7 -ին Ալիեւը հայտարարեց՝ «փակ դռների հետեւում Ադրբեջանին ճնշում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախուլյունը»։

Երրորդ՝ 2020-ի հունվարին Փաշինյանը Կապանում գաղտնազերծել է Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը, որտեղ հստակ է Արցախի կարգավիճակի հստակեցումը պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով։

Ավելին՝ նման ձևակերպումով փաստաթուղթ 2019-ի հունիսին առաջարկվել է Նիկոլին, որից նա հրաժարվել է՝ ստանալով պատերազմ ու բերելով Արցախի կորուստ։

Այսքանից հետո ի՞նչ եք տեսախցիկների դեմը անկապ խոսում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031