Բաժիններ՝

Թրամփն ամերիկացիներին նախազգուշացրել է անհնազանդության կոչերի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է երկրի քաղաքացիներին՝ չհրահրել պետության ղեկավարի հրամաններին անհնազանդություն և դատապարտել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սենատոր և նախկին տիեզերագնաց Մարկ Քելլիի նմանատիպ կոչեր պարունակող հայտարարությունները։

«Մարկ Քելլին և ոչ հայրենասիրական տրամադրվածությամբ քաղաքական գործիչների մի խումբ սխալ են վարվել և նրանք դա գիտեն։ Հուսով եմ, այն մարդիկ, ովքեր նայում են նրանց, չեն մոլորվի՝ մտածելով, թե ազատ և հրապարակայնորեն ուրիշներին հրահրելը ԱՄՆ նախագահին չենթարկվելու համար, նորմալ է», – գրել է Թրամփը TruthSocial-ում։

Նոյեմբերի վերջին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրամայել է հետաքննություն սկսել Մարկ Քելլիի նկատմամբ՝ նրա այն մեկնաբանությունների համար, որոնցում նա կոչ է արել զինծառայողներին չկատարել իրենց հրամանատարների վիճահարույց հրամանները։

Դրանից առաջ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության անդամների մի խումբ, այդ թվում՝ Քելլին, դիմել էին զինծառայողներին և Կենտրոնական հետախուզական վարչության, ինչպես նաև ամերիկյան այլ հատուկ ծառայությունների աշխատակիցներին՝ նշելով, որ ներկայումս ԱՄՆ-ը ենթարկվում է ոչ միայն արտաքին, այլև ներքին սպառնալիքների։ Մասնավորապես, նրանք պնդել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է օգտագործել երկրի զինված ուժերն ու հետախուզական համայնքը սեփական քաղաքացիների դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս