«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ձմռանը բաց թողնել երեք խաղացողի
«Մանչեսթեր Յունայթեդը» քննարկում է հունվարյան տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո երեք խաղացողի վարձակալության ուղարկելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի՝ «Կարմիր սատանաները» կարող են բաց թողնել եզրային պաշտպան Դիեգո Լեոնին, պաշտպանական կիսապաշտպան Սեկու Կոնեին և կենտրոնական պաշտպան Այդեն Հեյվենին, որպեսզի վերջիններս ավելի շատ խաղաժամանակ ստանան:
Կիսապաշտպան Կոբբի Մաինան և հարձակվող Ջոշուա Զիրկզին նույնպես, ըստ լուրերի, կարող են հեռանալ։ Սակայն դա քիչ հավանական է:

