Բաժիններ՝

Անուշավան Սրբազանը կվերընտրվի ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան

Times.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը վերընտրվելու է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնում։ Կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ ԵՊՀ ռեկտորը տարբեր շրջանակնեում արդեն բաց խոսում է այդ մասին, ըստ որի՝ Անուշավան Սրբազանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել , և իշխանությունները դեմ չեն, որ վերջինս ընտրվի:

Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսի 11-ին ԵՊՀ ռեկտորի հրամանով Անուշավան Սրբազանը ազատվել էր Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնից։ Ժամկոչյանի հեռացումից հետո դեկանի ընտրության մրցույթը երկու անգամ չի կայացել։ Հաջորդ ընտրությունը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին, որից հետո էլ Անուշավան եպիսկոպոսը մեծ հավանականությամբ կրկին կվերընտրվի որպես դեկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս