Reuters-ն ամենավատ լրատվական գործակալությունն է․ Իլոն Մասկ
ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը՝ DOGE-ը, հերքել է Reuters-ի հաղորդագրությունն իր լուծարման մասին։
«Ինչպես միշտ, սա Reuters-ի կեղծ լուրն է։ Նախագահ Թրամփն ամերիկյան ժողովրդից ստացել է դաշնային կառավարության արդիականացման և վատնումների, խարդախության և չարաշահումների կրճատման մանդատ։ Միայն անցյալ շաբաթ DOGE-ը խզել է 78 վատնողական պայմանագիր և հարկատուների համար խնայել 335 միլիոն դոլար։ Մենք մի քանի օրից կվերադառնանք մեր ուրբաթօրյա պարբերական թարմացմամբ», – հայտարարել է Կառավարության արդյունավետության դեպարտամենտը։
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, մեկնաբանելով DOGE-ի գրառումը, Reuters-ն անվանել է «ամենավատ լրատվական գործակալությունը»։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը, որը մինչև մայիսի վերջը գլխավորում էր գործարար Իլոն Մասկը, լուծարվել է նախատեսված գործունեության ժամկետի ավարտից ութ ամիս շուտ։
Գերատեսչությունը պետք է դադարեցնի գործունեությունը 2026 թվականի հուլիսին։ Reuters-ը, հղում անելով փաստաթղթերին, հաղորդել էր, որ DOGE-ի բազմաթիվ գործառույթներ փոխանցվել են Կադրերի կառավարման գրասենյակին (OPM)։

