Քեզ հետ կվարվեմ այնպես, ինչպես կուզեմ. Թոփուրիան` Ծառուկյանին
UFC-ի անպարտելի չեմպիոն Իլիա Թոփուրիան «X» սոցիալական ցանցում դիմել է թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանին՝ կցելով նրանց հանդիպման հին տեսանյութը։
Թոփուրիան գրել է. «Արմա’ն, ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք իրական կյանքում, դու սառում ես վախեցած բադի պես և չգիտես՝ ինչ անել։ Դու գիտես, որ ես քեզ հետ կվարվեմ այնպես, ինչպես ցանկանամ։ Ես կմենամարտեմ ցանկացածի հետ, ում կընտրի UFC-ն։
Հիշո՞ւմ ես, թե ինչպես ապտակեցի քեզ, իսկ դու ուղղակի ծիծաղեցիր: Դրանից հետո դու շարունակեցիր քեզ գանգստերի պես պահել: Այնպես որ՝ շարունակիր նույն ոգով, դու ճիշտ ուղու վրա ես… Ինձնից ընդամենը մի քանի մակարդակ ցածր, տղա՛»։

