Բաժիններ՝

Պարզվել են Կիևյան կամրջի վրա ավտnվթարի հետևանքով մահացածի, վիրավորների ինքնությունները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ նոյեմբերի 22-ին, Երևանում՝ Կիևյան կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից 3 ավտոմեքենաներից 2-ի վարորդների, մահացածի և վիրավորներների ինքնությունները, հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ «Nissan X-Trail»-ը վարել է Երևանի բնակիչ 69-ամյա Հովհաննես Ս.-ն, «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Վ.-ն, վթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել «BMW»-ի ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Լորիս Վ.-ն, վերջինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է, Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Գարիկ Բ.-ն և Երևանի բնակիչ 22-ամյա Լյուդվիգ Ա.-ն:

Տեղում շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել «Nissan»-ի վարորդը, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Քննչական բաժինը պարզում է «BMW»-ի վարորդի ինքնությունը:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 22-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա բախվել էին «BMW» մակնիշի, «Nissan X-Trail» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ըստ ,քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայրում պարեկները սպասում էին քննչական խմբի ժամանմանը, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին և հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս