Երևանում բախվել են «Opel Zafira»-ն և «Mercedes»-ը

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են 49-ամյա Արմեն Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 44-ամյա Արմեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Տեսանյութեր

Լրահոս