Բաքվի շենքերից մեկում հրդեհ է. զոհերի թիվը դեռևս 2 է
Բաքվի նորակառույց բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հրշեջները փորձել են հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ տարհանել 50 անձի:
Տուժածների ու հրդեհի պատճառների մասին թեև տեղեկությունները դեռևս ճշգրտվում են, սակայն արդեն հայտնում են երկու զոհի և քսանից ավելի վիրավորների մասին:

