Փաշինյանը Մարտի 1-ի 10 զոհերի թեման ակտիվացրել է՝ մոռացության տալու համար 5000 զոհին ու 12.000 քառակուսի կմ տարածքի հանձնումը. Սամվել Նիկոյան
Ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանի իշխանությունը «Մարտի 1»-ի գործի վերաթարմացմամբ. 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հետաքրքրվեցինք 2008 թվականի Մարտ 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ եղած Սամվել Նիկոյանից։
«5000 զոհ, լսումներ չեն անում, 12.000 քառակուսի կմ տարածքի հանձնում, լսումներ չկան, 15 զինվոր է այրվում Ազատի կացարանում, դարձյալ լսումներ չկան, և կան միայն ահա 18 տարվա վաղեմության գործով։

Ունեմ ողջամիտ կասկածներ, որ և՛ ՄԻԵԴ-ի վճիռը, և՛ դրա հիմքով խորհրդարանական այդ լսումները 2026 թվականի ընտրությունների համար գործիք են դառնալու Փաշինյանի ձեռքում։ Կրկնում եմ՝ Փաշինյանը Մարտի 1-ի 10 զոհերի հարցը շահարկելով՝ պատերազմի 5000 զոհերին ուզում է մոռացության մատնել։ Փաշինյանը ցանկանում է ինֆորմացիոն հակակշիռ ստեղծել՝ մոռացության տալու համար տիեզերական մասշտաբի ողբերգությունը՝ Արցախի հանձնումը»,- հարցին ի պատասխան՝ ասաց Սամվել Նիկոյանը։
Հարցին իսկ ինչո՞վ է պայմանավորված այն, որ այդ խորհրդարանական լսումներին ելույթներ էր ունենում Հայաստանի հակառուս թևը՝ տարիներ շարունակ արևմտյան գրանտներով Հայաստանում գործունեություն իրականացնող մարդիկ, Սամվել Նիկոյանը պատասխանեց.

«Աշխարհաքաղաքական գործոնը, անշուշտ, այս ամենում առկա է։ Նայեք եվրոպական կենտրոների արձագանքները Հայաստանում կատարվողին. նրանք լռում են, չեն տեսնում Նիկոլի կողմից Հայաստանում իրականացվող բռնաճնշումները, նրանք լռում են, որովհետև պաշտպանում են Նիկոլի հակառուսականությունը։ Նիկոլին նրանք պահում են, որովհետև Նիկոլը նրանց պետք է։ Մյուս կողմից՝ նայեք՝ 18 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած 8+2 զոհերի հարցն ինչպես են դարձրել ներքաղաքական թշնամանքի առարկա, բայց նույն թշնամանքը չունեն Ալիևի նկատմամբ»,- ասաց Նիկոյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

