Արտասահմանից Վրաստան է փոխանցվել 318.7 միլիոն ԱՄՆ դոլար
2025 թվականի հոկտեմբերին արտասահմանից Վրաստան է փոխանցվել 318 մլն 71 հազար ԱՄՆ դոլար (մոտավորապես 865.6 միլիոն լարի): Այս մասին գրում է aliq.ge-ն։
Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերին երկիր մտնող դրամական փոխանցումների ծավալը 13.4%-ով (37.6 միլիոն ԱՄՆ դոլար) ավելի է 2024 թվականի հոկտեմբերի ցուցանիշից։
«Արտասահմանից Վրաստան կատարված դրամական փոխանցումների 96.4 տոկոսը գալիս է 26 խոշորագույն գործընկեր երկրներից, որոնցից յուրաքանչյուրից հոկտեմբերին դրամական փոխանցումների ծավալը գերազանցել է 1 միլիոն ԱՄՆ դոլարը», — հաղորդել է ԱԲ-ն։

